Արևելյան դպրոցի 3․4 դասարանի սովորողներն իրենց բլոգներում ներկայացնում են ամանորյա տոնական նախագծերը։ Նրանք շատ լավ ճամփորդներ են, հմուտ խոհարարներ, ստեղծագործ երևակայողներ, աշխույժ խաղասերներ։ Դուք կհամոզվեք, եթե այցելեք նրանց ուսումնական մեդիահարթակ և ծանոթանաք Ուսումնական ձմեռ նախագծերին։
Սամուելն ամփոփում և առաջարկում է բակային խաղերի մեծ ու հավես ընտրանի։
Սիրելի նախագծային աշխատանքների ամփոփում է ներկայացնում Լիլին։
Ընտանեկան ավանդական Ամանորի , 2023-ի ամփման մասին են Էմիլիի հրապարակումները։
Դավիթն ուրախ ճամփորդական պատումով ներկայացնում է իր ամենաուսումնական ձմեռը։
Առնոն Սուրբծննդյան տոնն ամենից շատն է սիրում և ամփոփում ու նշում է տարեմուտը բարի խորհրդով։
Ճամփորդ Լուսեի արկածների մասին է 2023-ի ամփոփումը։
Դավիթը պատմում է իրականացած երազանքների մասին։
Արտաշեսն ամփոփում է առաջին ուսումնական շրջանում իր հաջողությունները։
Ալեքսանդրն առանձնացրել է ամենահետաքրքիր և հաջողված ուսումանական նախագծերը։
Ընթերցասեր Ազատը տարին ամփոփում է սիրելի գրքի վերլուծությամբ։
Վիկտորյան պատմում է իր ձեռքբերումների մասին։
Ընթերցասեր Գոռն առանձնացրել է ձմեռային ընթերցումների հետաքրքիր շարք։
Նոր տարվա տոնի խորհրդի, հյուրընկալության, ավանդույթների մասին է Վահանի պատումը։
Լիկան պատմում է սիրելի և հաջողված նախագծերի մասին։
Վահրամը պատմում է իր ամենազվարճալի ուսումնական ձմռան արկածների մասին։