Մուտքի ճամբարի երկրորդ օրն անցավ ավելի ջերմ, անկաշկանդ միջավայրում։ Մասնակցիներն արդեն հասցրել էին սիրել գունեղ, ներառող ուսումնական բաց միջավայրը և հիշում էին մեզ անուններով։ Իսկ դա նշանակում է, որ ստացվել էր մեր ընկերությունը։ Ընկեր Լիլիթի հետ միասնական երգով, խաղ կատարումներով սկսեցինք օրը: Ուրախ զրույցներով, քայլքով արևելյան լանջով բարձրացանք դեպի Քոլեջ՝ Ջերմոց լաբորատորիա։ Մեզ դիմավորեց տիկին Շողիկը։ Մասնակիցները միմյանց հերթ չէին տալիս, թե երբ են տեսնելու կենդանիներին և ծանոթանալու նրանց հետ։ Այնքան սիրեցին տիկին Շողիկի պարտեզ-ծաղկանոցը, նկարվեցինք, խոսեցինք, գովեցինք ծաղիկներին։ Հետո իջանք լաբորատորիա և մեծ ուրախություն․․․
Ոսկե ձկնիկին պատմեցին իրենց երազանքների մասին, կրիաներին հանեցին պարտեզ, որ մի քիչ զրուցեն և կերակրեն։ Ծանոթացան ծաղիկների սերմերին և պայմանավորվեցին ընկեր Շողիկի հետ, որ նոր ուսումնակական տարում անպայման այցելելու են տարբեր նախագծերով։


Երկար սպասված լողն ու արևային ջերմացումը․
Միմյանց օգնելով, նոր ընկերություն ստեղծելով, սեբաստացիական մեծ ընատնիքն իր բացօթյա կրթական հարթակում էր հավաքել տասնյակ վեց տարեկանների, ովքեր հոգատարությամբ և սիրով հաստատում էին ամուր ընկերություն։ Այնքան ջերմություն և հոգատարություն կար։ Ով լավ լողորդ էր, օգնում էր սկսնակին և ոգևոելով նոր հնարներ էր ցույց տալիս։ Ինքնակազմակերպման առաջին քայլերը համարում ենք հաջողված:


Օրն ամփոփեցինք վառ տրամադրությամբ և հրաժեշտ տվեցինք միմյանց՝ հաջորդ օրվա սպասումով։

Օրվա ամփոփումը՝ տեսաֆիլմով:

Ամփոփում՝
Օր 1-ին
Օր 2-րդ
Օր 3-րդ