Վայրը՝

Արևելյան դպրոցի վերնատուն

Օրը`

Դեկտեմբերի 21

Ժամը`

13։00

Մասնակիցներ`

3-րդ դասարանի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր

Դասվարներ`

Մարինե Մարտիրոսյան, Անահիտ Ավագյան

Ծրագրում`

«Շփոթ պապից` Ձմեռ պապ» ռոդարիական երաժշտական խաղ-ներկայացում

Տոնական երգ ու պարերի հյուրերն են Շփոթ պապերը։ Նրանք շփոթ ասելուկներով խառնաշփոթ իրարանցում են ստեղծում, իսկ փոքրիկ հնարամիտները գովք ու երգով, ձայնային, երաժշտական տարբեր հնչերանգներով, ծափերով, չարխափան շրխկաններով, ոտքերի դոփերով Շփոթ պապերին դարձնում են Ձմեռ պապեր։

Միասնական գովք-ասելուկներ

Շփոթ պապուն` շփոթ հարցեր.

  • Ինչո՞ւ ձյունը երկինք ունի(բարձրաձայն արտասանություն)։
  • Ինչո՞ւ շփոթը պապ ունի (շշուկ արտասանություն)։
  • Ինչո՞ւ ցուրտը ձմեռ ունի (արագ արտասանություն)։

Շփոթին շփոթն ի՞նչ կանի։ Եկեք երգենք, գովք անենք։

Ինչպե՞ս գովենք։

  • Չարխափանով մենք գովենք (խաղացնում,զնգացնում ենք չարխափանները, շրխկանները)։
  • Գլխով գովենք(բեմական խաղ, ռիթմիկա)։
  • Ուսով գովենք(բեմական խաղ, շարժում)։
  • Ծնկով գովենք(ոտքերի դոփյուն)

Շփոթ պապուն գովեցինք, խելքը գլխից հանեցինք։

Լսեցին, լսեցին ` գովեստներից շշմեցին ու քնեցին։

Մենք էլ երգենք,գովք անենք, Շփոթներին Ձմեռ պապեր դարձնենք։

Ամանորյա միասնական երաժշտական խաղ-կատարումներ։

Դրսում ձմեռ է

Dona nobis pacem

Ռ. Հախվերդյան — Ձյուն

Deck the Hall

Ռ. Ամիրխանյան — Դինգ դոնգ

Ding Dong Merrily on High

Белые, белые в декабре

Новый год

Jingle Bells

We wish you a Merry Christmas

(Ավետիս)

Պարա-պարա

Պատրաստել ենք նոր տարվա հանդես

Տոնական օրվա լուսաբանումը.