«Ժպտերեսիկ» ջոկատն այսօր Ձմեռային խաղեր ուսումնական նախագծով ճամփորդեց Ջրվեժի անտառապակում: Ճամբարականները հասցրել էին նախապես ուսումնասիրել անտառապարկի ձնառատ տարածքն ու ծանոթանալ եղանակային պայմաններին: Ընկեր Սյուզաննայի և ընկեր Արմանի օգնությամբ կազմակերպեցինք սահնակներով խաղ-սահումներ: Փչվող, հարմարավետ, անվտանգ սահնակներով խաղ սահումները շատ զվարճալի էին:
Ձնագնդի, ձնագլոր և ձյան հետ շփման բոլոր զվարճալի խաղ գործունեությամբ էլ անցավ մեր օրը: Շատ սիրեցինք ձմեռային խաղերի նմանօրինակ կազմակերպումը:

Սովորողներն արդեն կազմել են իրենց ձմեռային ճամփորդական արշավների ցուցակը: Կարևորում են ճամփորդական պայուսակի, հարմարավետ, ջրակայուն հագուստի,անվտանգության ճիշտ կազմակերպումը, ֆիզիկական ակտիվ վիճակը․ նկատում, վերլուծում են ճամփորդության հաջողված և թերի կողմերը, հետևություններ անում հաջորդ այցերի համար։
Ճամփորդական ձմեռ օրը՝ տեսաֆիլմում։

Ճամփորդապատումները՝ սովորողների բլոգներում։

Էմիլի  Լուսե   ԱլեքսՎիկտորյա  Լիկա  Դավիթ