Համագործակցային մարզական նախագծային հանդիպումով Քոլեջի հինգ տարեկանները և Արևելյան դպրոցի «Ժտերեսիկներ» ջոկատը կազմակերպեցին ուրախ մարզական խաղ-գործունեություն: Հանդիպման սկզբում ժպտերեսիկներն իրենց կրտսեր ընկերներին սովորեցրին շարային վարժությունների, նախավարժանքի կարևորության, մարմինն արթնացնելու և կոփելու մասին: Այնուհետև խաղացինք էստաֆետային զվարճալի, ակտիվ խաղեր՝ գնդակախ, օղակով պտտախաղ, ցատկապարանով խաղեր: Միմյանց օգնելով կատարեցին ձգումներ, գլուխկոնծի և այլ մարզական վարժություններ:

Փոխներգործուն հանդիպումից շատ տպավորված էին ժպտերեսները. Նրանք նկատեցին կրտսեր սեբաստացիների կազմակերպված ինքնուրունությունը, համերաշխությունը:

Հանդիպման ընթացքը՝ տեսաֆիլմում:

Աղբյուրը՝ Անահիտ Գրիգորյանի բլոգ: