«Ես և շրջակա աշխարհը» դասընթացի ամենահետաքրքիր ուղղություններից է բույսերի խնամքի կազմակերպումը։ Սովորողները շատ են սիրում հոգ տանել սենյակային բույսերի մասին։ Շուրջտարի սիրելի բույսերի խնամքն են իրականացնում թե դասարանում, թե դպրոցի ողջ տարածքում։ Այս ամիս իրականացնում ենք « Իմ կանաչ ընկերը» հետազոտական աշխատանքը։ Դասարանում ունենք հինգ բույս, որոնք սովորողները բերել են տանից։

Այսօր իրականացրինք բույսերի տարաների մաքրման, տերևների, ցողունի փոշեմաքրման, ջրելու, աճի, խնամքի աշխատանքներ։ Սովորողներն օգտագործելով թվային անհատական գործիքները՝ հեռախոս, նոթբուք , շատ արագ նկարեցին, զետեղեցին ծաղկի նկարը համացանցում և տեղեկատվություն որոնեցին։ Մշակեցին տեքստն իրենց բառընտրանուն համապատասխան և հրապարակեցին անհատական բլոգներում։ Ներկայացնում ենք խմբային աշխատանքի բաժանումը և իրականացրած աշխատանքները։
Աշխատանքը շարունակական է։ Սովորողները շաբաթվա ընթացքում կհրապարակեն տեսանյութեր իրենց սենյակային բույսերի մասին։

Աշխատանքի կազմակերպումը ոչ միայն ունի ճանաչողական նշանակություն, այլև՝ նպաստում է խոսքի, տրամաբանության, ստեղծագործական մտածողության, հաշվելու, համեմատելու,համադրելու կարողության զարգացմանը։
Աշխատանքային խմբեր՝
Խումբ 1, 2, 3, 4, 5։
Մասնակիցներ՝ Անի, Առնո,Ազատ, Տ․ Դավիթ,Լիկա, Գ․ Դավիթ, Էմիլի, Նարեկ, Լիլի, ԳՈռ, Ալեքսանդր, Սամուել, Լուսե, Վահան, Վիկտորյա, Արտաշես,
Թեմա՝
հետազոտական աշխատանք Թանձրատերևուկի, Ալպիական մանուկշակի, Ալոեի, Սուկուլենտի մասին։
Աշխատանքի կազմակերպման թվային միջոցներ՝ հեռախոս, նոթբուք։
Խնամքի միջոցներ՝ չոր և թաց անձեռոցիկներ, ջրով տարա, աղբաման։
Լուսաբանումը՝ սովորողների բլոգներում։
        Թանձրատերևուկի մասին
        Ալպիական մանուշակի մասին
        Ալոեի մասին
        Սուկուլենտի մասին
Ընթացիկ
Սովորողները ներկայացնում են ընտանեկան անհատական աշխատանանքեր՝ բույսերի խնամքի պատում-լուսաբանումներ։
Գիշատիչ բույսեր՝ Բ․ Դավթի ներկայացմամբ։
Բուժական ալոե՝ Լուսեի ներկայացմամբ։
Արմավենին՝ Անիի ներկայացմամբ։
Վեներային ճանճորսը՝ Արտաշեսի ներկայացմամբ։
Ծաղկած կակտուսը՝ Գոռի ներկայացմամբ։