Արևելյան դպրոցի 3․4 դասարանի սովորողները մասնակցեցին բառարանային ֆլեշմոբին։ Նրանք կարողանում են օգտվել օնլայն բառարաններից և անհրաժեշտության դեպքում շատ արագ որոնում են բնագրերում կամ առօրյա խոսակցական բառապաշարում հայտնված անծանոթ բառերի բացատրությունները։ Այսօր մենք ուսումնասիրեցինք բառարանի տեսակները՝ բացատրական, հոմանիշ-հականիշների, թարգմանչական և այլն։
Թումանյանական օրեր նախագծի ընթացքում ուսումնասիրած հեքիաթներից դուրս բերելով անհասկանալի բառերը, օգտվելով օնլայն բառարանից, հարց ու փորձ անելով տան մեծերից, կազմեցին նորածանոթ բառերի բացատրական բառարան։ Աշխատանքին կցեցին նաև հեքիաթ-նկարելուկ։
Նկարելուկ բառարանը՝ սովորողի բլոգում։
Ներկայացնում է Սամուելը, Լիլի, Էմիլի, Բ․ Դավիթ, Առնո,Լուսե, Անի, Ալեքսանդր,Ազատ,Վիկտորյա,Գոռ, Լիկա,Վահրամ