Սովորողներն ուսումնասիրում են երկնային մարմինները։ Ուսումնասիրություններն այս անգամ լուսնի շուրջ կատարեցինք։ Դիտարկում-քննարկում կազմակերպեցինք լուսնի ձևի, տեսքի շուրջ, համացանցից տեղեկություն որոնեցինք լուսնի փուլերի մասին։ Պատկերեցինք paint ծրագրով։ Ըստ ժամանակացույցի մեկ շաբաթ անց պետք է դիտարկենք-արձանագրենք լուսնի ձևի փոփոխությունը։
Ներկայացնում ենք սովորողների հետազոտական աշխատանքները։
Սամուելը, Էմիլին , Դավիթը, Առնոն , Ալեքսանդրը, Գոռը, Վահրամը համացանցից, էլեկտրոնային և տպագիր գրքերից դուրս են բերել և մշակել տեղեկություններ լուսնի փուլերի մասին։ Նաև տեղեկություններ են հավաքել ընտանիքի անդամներից։ Դիտարկել են լուսինը օրվա տարբեր տարբեր ժամերին։
Նարեկը լուսնի ձևի, փուլերի իր նկարելուկն է ներկայացնում։
Ազատը դիտարկել և պատկերել է լուսնի վրայի անցքերը։
Վիկտորյան շատ մանրամասն նկարագրում է լուսնի ձևի՝ փուլերի և ժամային գոտիների մասին։
Վահանը ներկայացնում է մարդկանց վրա լուսնի փուլերի փոփոխության ազդեցության մասին։
Դիտարկումները ընթացիկ փուլում են և սովորողները կշարունակեն իրենց բլոգներում լուսաբանել դիտարկումները, հրապարակել իրենց արված նկարները։