Իրականացման վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ Արևելյան դպրոց

Օր՝ Մարտի 28
Ժամը՝ 10։30-11։00
Վայրը՝ Արևելյան դպրոց, վերնատուն
Մասնակիցներ՝ Արևելյան դպրոց-պարտեզի «Մուտք» ճամբարի մասնակիցներ

Նախագծի պատասխանատուներ՝ Սեդա Վիրաբյան, Տաթև Թամազյան, Մարինե Մարտիրսյան

Խնդիրներ

  • խոսքի մշակում, հաղորդակցական կարողությունների զարգացում
  • հույզերի ճանաչում, կառավարում
  • Միմյանց լսելու, լսածը մտապահելու, վերարտադրելու կարողության զարգացում
  • Սեփական «Ես»-ի ներկայացում, անկաշկանդ շփվելու, մտքերն արտահայտելու կարողության ձևավորում
  • Միմյանց նկատմամբ հոգ տանելու, ապրումակցելու կարողության զարգացում

Նպատակ՝

  • սեբաստացիական ընտանիքի ձևավորում
  • ծանոթացում

Անհրաժեշտ պարագաներ․

  • Մեծ սպիտակ թուղթ
  • Գունավոր մատիտներ

Ընթացքը՝

Մասնակիցների հետ կազմել շրջան։ Շրջանի կենտրոնում դնել սպիտակ թուղթ։ Մասնակիցներից յուրաքանչյուրին տալ մեկ գունավոր գնդակ։
Բացատրել խաղի կանոնները․

  • Խաղավարը թղթի կենտրոնում նկարում է մեծ շրջան և բացատրում է, որ դա մեր մոլորակն է։ Անհրաժեշտ է մոլորակը բնակեցնել, բերել անհրաժեշտը, որ մոլորակը դառնա գունավոր, տաք, գեղեցիկ, լուսավոր, անվտանգ։
  • Յուրաքանչյու մասնակից մոտենում և ասում է իր անունը, այնուհետև թղթի վրա իր նախընտրած պատկերն է նկարում։
  • Միմյանց հետևում են, որ լրացնեն, ամբողջական պատկեր ստանան։
  • Խաղի ավարտին քննարկել, վերլուծել նկարը, հիշել մասնակիցների անունները, թե ով ո՞ր պատկերը նկարեց և ինչո՞ւ։

Օրինակ՝ Ես Արամն եմ։ Նկարել եմ վարդ, որ մոլորակը անուշ բույր ունենա։

Հիշում են Արամին իր պատկերավ նկարով, գույներով, ուրախ տրամադրությամբ։