• Նախագծի տևողությունը
    մարտի-25-29
  • Մասնակիցներ
    Արևելյան դպրոցի 3․4 դասարանի սովորողներ
  • Նախագծի նպատակը, խնդիրները
    միջավայրի դիտարկում, ուսումնասիրություն, խնամք
  • օրվա ընթացքի, եղանակային փոփոխությունների, ժամային առանձնահատկությունների դիտարկում
  • տեսածը վերարտադրելու, վերաշարադրելու հմտությունների զարգացում
  • հարցազրույց վարելու հմտությունների ձեռքբերում
  • ստեղծագործական երևակայության զարգացում
  • թվային միջոցների, դրանց հնարավորությունների ուսումնասիրություն, դրանց կիրառում, ցուցադրում
  • մեդիահմտությունների զարգացում
  • Սովորողները, համապատասխան իրենց ընտանեկան դպրոցի առանձնահատկությունների, ընտրում են իրենց համար նախընտրելի գործունեությունը (նվազագույնը՝ երկուսը)։
  • Աշխատանքները հրապարակվում են սովորողների անհատական բլոգներում՝ մինչև մարտի 29
  • Գարնանային ճամփորդապատում
    Ճամփորդապատումով, նկարաշարով, տեսանյութով կիսվիր քո բլոգում ամենածաղկուն գարնանային արձակուրդի մասին։
  • Մաթեմատիկական որոնումներ՝ ծաղկած գարնանը։
    Հետաքրքիր է՝ ի՞նչ խնդիրներ կստացվեն, եթե այդ խնդիրների հերոսները գարնան նման ծաղկած լինեն՝ նորածիլ բանջարեղեն, արև ու անձրև, գարնանան անուշաբույր ծաղկած ծառեր․․․
    Կազմի՛ր գարնանային բովանդակություն ունեցող խնդիրներ՝ կից ներկայացնելով լուծումը։ Փորձիր նաև Paint ծրագրի օգնությամբ պատկերել խնդիրներից մեկը կամ ստեղծել կոլաժ։ Արդյունքը, խնդիրներին կից, հրապարակիր բլոգում։
  • Կազմիր շաբաթվա տոնական զատկածեսի համեղ ուտեստի բաղադրատոմսի գնացուցակ։ Որոշիր պայմանական արժեքներ։ Կազմիր հետաքրքիր խնդիրներ։ Նկարիր paint ծրագրով և հրապարակիր բլոգումդ։
  • Ֆոտոպլեներ
    Վերցրու լուսանկարչական որևէ սարք և լուսանկարիր քեզ համար հետաքրքիր իրեր՝ իրենց հետաքրքիր դասավորվածությամբ։ Իջիր բակ, լուսանկարիր քեզ համար գեղեցիկը, հետաքրքիրը, կարևորը։
    Չմոռանաս բազմագույն գարնան գեղեցկությունը պատկերել։ Արդյունքը հրապարակիր անհատական բլոգում ։
  • Ընտանեկան զատկածեսՍուրբ Զատիկ
    Տատիկի, մայրիկի, տան անդամների հետ մասնակցիր զատկածեսի նախապատրաստությանը։ Հարցազրույց վարիր ավանդական ուտեստների, դրանց խորհուրդի մասին։ Մասնակցիր համեղ թխիկների պատրաստմանը։
    Փորձիր բացահայտել զատկածեսի խորհուրդը քեզ համար։ Առաջ ինչպե՞ս էիր ընկալում, իսկ հիմա։
    Նկարի՛ր ձվախաղեր, զատկասելուկներ։
    Դե ինչ, վարի՛ր տատիկի կամ ընտանիքի այլ անդամների հետ հարցազրույց ներկայացնելով, թե ինչպե՞ս են ընտանիքում իրականացրել Զատկի ծեսը։
    Ընթացքը տեսանկարահանիր՝ արդյունքը հրապարակելով բլոգում։

Նախագծի ընթացքում ու արդյունքում ստեղծված` տեսագրված, նկարահանված,
ձայնագրված նյութերը հրապարակվում են անհատական բլոգներում, դասարանական խմբում,
ամփոփ փաթեթը՝ դասարանական բլոգում, խմբում
Ընթերցարան

Ջաննի Ռոդարի

Դոնալդ Բիսեթ