Տասնյակ վեց տարեկաններ, ծնողներ մեծ հուզմունքով, սիրով, պատասխանատվությամբ օրը սկսում են սեբաստացիական բաց, խաղաղ և ստեղծագործ միջավայրում։ Միասնական խաղ-ասիկով սովորեցինք բերանացի ասել, խաղալ Հովհաննես Թումանյանի «Կռունկներ», Աթաբեկ Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունները։
Մասնակցեցինք վառ և տպավորիչ գունատոնի․ երկար ճանապարհ հիշեցնող թղթի վրա կավճով նկարեցինք մեր հույզերը։ Սեր և արև մոլորկներից եկած հնարամիտները նկարում և պատմում են իրենց մոլորակի, արևի և աստղերի մասին։
Միասնական երգ ու պարով ավելի ընկերացանք, ժպիտ ու ջեմություն փոխանցեցինք միմյանց: Ավելի ուշ մեզ սպասվում էր իսկական մարզատոն: Ընկեր Արմանի օգնությամբ անցկացրինք շատ ակտիվ և ուրախ մարզական պարապմունք։

Գործունեությունը՝հղմամբ.

Աղբյուրը՝ Սեդա Վիրաբյանի
Այնքան գունեղ և ստեղծագործ են մեր սիրելի վեց տարեկանները, որ քայլքի, փոքրիկ շփում ծանոթության ընթացքում մի նոր ու պայծառ մոլորակ ես բացահայտում։
Ժպտում ես, հրաժեշտ տալիս քեզ ժպտացող մի խումբ արևների և անհամբերությամբ սպասում հաջորդ օրվա հանդիպմանը։

Օրվա գործունեությունը՝ հղմամբ.

Նկարշար՝