Մարտ ամսին 2-4 տարեկանների խմբում իրականացրինք ծաղկող պարտեղ կրթական նախագծային աշխատանքը։ «Ծաղկող պարտեզ» ուսումնական նախագծի շրջանակներում, ուսումնասիրեցինք և սաներին ներկայացրինք պղպեղի, դդումի, խնձորի, կիտրոնի օգտագակար հատկությունները։ Կրկնեցինք բանջարեղենի, մրգի անվանումները, թվեցինք գույները, չափսերը, համեմատություններ արեցինք, թթու, քաղցր, դառը ժպիտներով արտահայտեցինք համերը։
Մեկ ամսվա ընթացքում թե՛ փոքրիկները, թե՛ երրորդ դասարանցիները ուշիմ հետևում էին բույսերի աճին։ Ահա , այսօր երրորդ դասարանցիները բույսերը տեղափոխեցին իրենց դասասենյակ և կատարեցին աճի դիտարկումներ։ Շուտով բույսերը կտեղափոխենք բակ-պարտեզ։
Պարապմունքը վարում են սովոորղները։ Միմյանց հետ կիսվում են իրենց տպավորություններով, մտքերով, աճի դիտարկում-վերլուծություններ են կատարում։
Նյութը՝ հղմամբ.