Մասնագիտական զարգացման խմբով մշակել և կազմել էինք վեց տարեկանների մուտքի ճամբարի հետաքրքիր և ստեղծագործական գործունեությամբ ծրագիր։
Եռօրյա ճամբարային գործունեության ընթացքում հասցրեցինք շփվել, ծանոթանալ, ստեղծագործել մեր ապագա առաջին դասարանցիների հետ։ Մեկը մյուսից հետաքրքիր և գունեղ աշխարհ ունեցող, պրպտուն, հետաքրքասեր երեխաներ էին։ Հասցրեցինք սիրել և կարևորել մեր հանդիպումները։ Մասնակցեցինք միասնական երգ ու պարի, խաղ-ասիկներով ընթերցումների, գունատոն նկարչության, մարզատոնի, ձվակերպարիների նախշազարդման, ծաղկոց-անկյուն ստեղծելու կարևոր աշխատանքներին։
Հագեցած և հետաքրքիր անցավ, տվեցինք մեր սերն ու ջերմությունը, որ սերմ դառնա և ծաղկում բերի։
Առաջին օր
Երկրորդ օր
Երրորդ օր