Այսօր սիրելի գրող, ուսուցիչ Ղազարոս Աղայանի ծննդյան օրն է։ Ստեղծագործաբար չանդրադառնալ չէինք կարող։ Մեծ ուսուցչի բանաստեղծությունների խաղիկ ընթերցման այլընտրանքային տարբերակ ենք ներկայացնում բնության գրկում։ Մեր ձեռքով պատրաստած կերպարային ածիկ թատրոն հարթակով խաղում-ընթերցում ենք բոլորիս կողմից սիրելի բանաստեղծությունը։
Այնքան էինք տարվել, որ չնկատեցինք էլ, թե ինչպես մի փոքրիկ զգուշորեն միացել էր մեր շրջանին և մկնիկի պես դարձել էր հերոսներից մեկը։
Խաղ հորինուկը՝ տեսանյութով։

Ռոդարիական խաղ-հնարով ավելացրել ենք նոր բառեր, հերոսներ և շարունակել ենք ստեղծագործությունը։ Հորինուկի համար paint նկարչական ծրագրով ստեղծել ենք կերպարային նկարելուկներ։
Ավարտուն աշխատանքը սովորողները հրապարակել են անհատական բլոգներում։
Թատրոն խաղ ընթերցում


Ծիտն ու Բազեն
Խաղ-հորինուկներ
Տես՝

Սամուելի հորինուկը՝
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜։
Ձագն առնում է ու փախչում է,
Փոքր թևերով թռչում է հա՛-հա՛-հա՛։
Տեսնողներին ուրախացնում է։
Լիլիի հորինուկը՝
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜
Ճանկերով ծառը կտրեց ծիտը,
Ընկավ, վայ վույ, վայ ծիտը։
Սատկեց բազեն, լռեց ծիտը,
Սուս, սուս, սուս փուս։
Ալեքսանդրի հորինուկը՝
Ծիտը ծառին ծլվլում է,
Բազեն գլխին պտտվում է, վույ վույ վույ։
Ծիտը ծառից ընկավ քարին, վայ վայ վայ,
Բազեն թռավ, բազեն կորավ
Էն սարից էլ հեռու թռավ։
Ազատի հորինուկը՝
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜
Ծիծաղեց ծիտիկը բազեի վրա,
Բազեն տեսավ շատ բարկացավ,
Ուզեց ուտել ծիվ ծիտիկին,
Բայց չհասավ ճստիկին։
Մարդը տեսավ ու զարմացավ։
Ելիսեյի հորինուկը՝
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա
Ծիտիկ, ծիտիկ ինչ լավ եղավ,
Սիրուն ծիտիկ, նախշուն ծիտիկ,
Բազեն իր հետ քեզ չտարավ,
Կարաս երգես ուրախ-ուրախ:

Լիկայի հորինուկը՝