Արևելյան դպրոցի 3․4 դասարանի սովորողները ներկայանում են իրենց մեդիահմտություններով և ստեղծագործական գործունեությամբ։ Կարդում ենք Աղայանի մանկական բանաստեղծությունները մեզ ծանոթ խաղիկ-ասիկով և հորինում ենք նոր վերջաբան։
Բակային բացօթյա ընթերցանությամբ, թատրոն խաղ ցուցադրությամբ ընթերցում ենք ստեղծագործութունը։ Դավիթն ընտանեկան նախագծի շրջանակներում պատրաստել է ձեռագործ թատրոն հարթակ, որն էլ օգտագործեցինք դասարանական խաղ-բեմադրության ժամանակ։
Ռոդարիական խաղ-հնարով ավելացրել ենք նոր բառեր, հերոսներ և շարունակել ենք ստեղծագործությունը։ Հորինուկի համար paint նկարչական ծրագրով ստեղծել ենք կերպարային նկարելուկներ։
Ավարտուն աշխատանքը սովորողները հրապարակել են անհատական բլոգներում։
Թատրոն խաղ ընթերցում


Ծիտն ու Բազեն
Խաղ-հորինուկներ
Տես՝

Սամուելի հորինուկը՝
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜։
Ձագն առնում է ու փախչում է,
Փոքր թևերով թռչում է հա՛-հա՛-հա՛։
Տեսնողներին ուրախացնում է։
Լիլիի հորինուկը՝
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜
Ճանկերով ծառը կտրեց ծիտը,
Ընկավ, վայ վույ, վայ ծիտը։
Սատկեց բազեն, լռեց ծիտը,
Սուս, սուս, սուս փուս։
Ալեքսանդրի հորինուկը՝
Ծիտը ծառին ծլվլում է,
Բազեն գլխին պտտվում է, վույ վույ վույ։
Ծիտը ծառից ընկավ քարին, վայ վայ վայ,
Բազեն թռավ, բազեն կորավ
Էն սարից էլ հեռու թռավ։
Ազատի հորինուկը՝
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա՜
Ծիծաղեց ծիտիկը բազեի վրա,
Բազեն տեսավ շատ բարկացավ,
Ուզեց ուտել ծիվ ծիտիկին,
Բայց չհասավ ճստիկին։
Մարդը տեսավ ու զարմացավ։
Ելիսեյի հորինուկը՝
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜-հա՜–հա
Ծիտիկ, ծիտիկ ինչ լավ եղավ,
Սիրուն ծիտիկ, նախշուն ծիտիկ,
Բազեն իր հետ քեզ չտարավ,
Կարաս երգես ուրախ-ուրախ:

Լիկայի հորինուկը՝