Արևելյան դպրոցի 3․4 դասարանի սովորողներն ամփոփում են Ուսումնական գարուն նախագծի շրջանակում արված աշխատանքները։
Սամուելը , Դավիթը, Գ․ Դավիթը , Ազատը ներկայացնում են զատկական համեղ թխուկի բաղադրատոմս։ Ոչ միայն ներկայացնում են պատրաստման ընթացքը, այլև՝ կազմել են պայմանական գնացուցակ և առաջադրում են գնարժեք։
Սամուելը , Դավիթը, Էմիլին, Գ․ Դավիթը, Ազատը , Վիկտորյան , Գոռը , Վահրամը ուսումնասիրություններ են արել գարնանային ծաղկման մեջ և տեսել են մաթեմատիկական հորինուկ-խնդիրներ, տվել են լուծումներ։ Առաջադրում են հետաքրքիր խնդիրներ։
Նարեկը պատմում է իր մեդիահմտությունների մասին։ Բլոգում պատմում է արձակուրդին դիտած մի մուլտֆիլմի մասին։
Լիլին, Վիկտորյան, Գոռը ներկայանում են ընտանեկան նախագծով, ներկայացնում են իրենց մեդիահմտությունները և բնագիտական կարողությունները։
Դավիթը ներկայանում է ընտանեկան թատրոն խաղ-բեմադրմամբ։ Խոսքի, ստեղծագործական մտածողության հրաշալի ներկայացում։
Առնոն ներկայացնում է Զատկի տոնի խորհուրդը։ Պատմում է հոգևոր խորհուրդն ու ծեսի ընթացքը։
Առնոն, Ազատը ներկայացնում են ընտանեկան հետաքրքիր նախագծեր։ Պատմում են Զատկի տոնի հոգևոր խորհուրդի մասին։ Ներկայացնում են, թե ինչպես են պատրաստվել տոնին։
Արտաշեսը, Ազատը , Գոռը , Վահրամը ներկայացնում են գարնանային սիրուն ֆոտոշար։ Գույներ և գարնան վառ տրամադրություն են փոխանցում իրենց նկարներով։
Վիկտորյան և Վահրամը ներկայացնում են տեխնոլոգիական հնարներ, թե ինչպես կարելի է բնական միջոցներով ներկել զատկական գունեղ ձվիկներ։
Ելիսեյը հետաքրքիր տեղեկություններ է ներկայացնում Թիֆլիսի մասին։ Պատմում է ճամփորդական շրջագայության մասին։

Ընտանեկան նախագծային աշխատանքները փորձի փոխանակման հրաշալի հնարավորություն են տալիս։ Դիտելով միմյանց նյութերը, սովորողները նոր ստեղծագործական մոտեցում են բացահայտում իրենց համար և սովորում ընկերոջից։ Աշխատանքը նպաստում է խոսքի, ստեղծականության զարգացմանը։