Աղայան + Ռոդարի ուսումնական նախագծի շրջանակներում ստեղծագործում են 3․4 դասարանի սովորողները։ Սովորողները ծանոթ էին Ղազարոս Աղայանի << Ծառերի գանգատը>> ստեղծագործությանը։ Ջաննի Ռոդարիի << Աչքերի գանգատը>> ստեղծագործության ընթերցման ժամանակ սովորողներից մեկը շատ հետաքրքիր դիտարկում, մեջբերում կատարեց․
-Ընկեր Մարինե, Ղազարոս Աղայանի ստեղծագործությունների մեջ էլ ծառերն էին գանգատվում։ Նույն բա՞նն են մտածել երկու հեղինակներն էլ։

Եվ սկսեցինք համեմատություններ անել, վերլուծել, խրատական իմաստի քննարկում կազմակերպել։
Ւ՞նչ էին ցանկացել փոխանցել, սովորեցնել հեղինակները մի դեպքում ծառերի, մյուսում՝ աչքերի անունից։
Զրույց քննարկմանը հաջորդեց ստեղծագործական պատում-հորինուկների շուրջ ստեղծագործական աշխատանքի կազմակերպումը։ Սովորողները մեդիահմուտ են և power point ծրագրով ստեղծեցին իրենց հորինուկ էլեկտրոնային ընթերցարանը։
Հետաքրիքր մոտեցում էին ընտրել։ Միմյանց ուղղորդում էին նախաբանը հորինելիս և հասնելով վերջաբանին, միմյանց ոգևորեցին այլ՝ անսպասելի, զվարճալի վերջաբաններ հորինել։
Այսպիսով ունեցանք նույն նախաբանով, բայց տարբեր վերջաբաններով հեքիաթ-հորինուկներ։
Աշխատանքի ավարտից հետո միասին խաղ-հանգիստն ացկացրինք կանաչ պարտեզում և ստեղծագործեցինք աչքերի գովքի մասին։
Էլեկտրոնային ընթերցարանները՝

https://www.slideshare.net/slideshow/pptx-4b5f/267398194


Դասարանական տեսաֆիլմը՝ հղմամբ: