Ուսումնական ճամփորդական նախագծով այսօր այցելեցինք Մատենադարան։ Մասնակցեցինք Մաշտոցի գյուտը կրթական ծրագրին։ Շատ հետաքրիքր և ինտերակտիվ պարապմունք էր։ Անցավ բարձր տրամադրությամբ, սովորողների իմացումի հումորային, ուսուցողական խաղ-զվարճանքով։ Կրկնեցինք, ամրապնդեցին գրերի ստեղծման մասին ունեցած մեր գիտելիքները և սովորեցինք նորը։ Նկատեցի, որ սովորողները նախագծի նախապատրաստական փուլում համացանցից վերցրած տեղեկույթը Մեսրոպ Մաշտոցի, գրերի գյուտի մասին ավելի լավ ամրապնդեցին, երբ վարողը ներկայացրեց և հաստատեց հավաստի աղբյուրներից, փաստացի ցուցադրեց ձեռագրիր նմուշօրինակներ։ Ակտիվ մասնակցեցին գրերի ստեղծման պատմության խաղ-գործունեությանը։ Ինչպես սովորողները նկատեցին՝ ընթացքը նման էր խաղի, քանի որ գուշակում էինք թաքնված գաղտնագրերը, վերծանում թվային համակարգը։
Սովորողների հետ բաղաձայններով նկարելուկ բառարան ստեղծելու միտք ծագեց։
Մաշտոցի՝ բաղաձայններով գրելու մոտեցումը, սովորողները շատ սիրեցին։
Ուսուցողական պարապմունքի ավարտին սովորողները ծանոթացան գրիչների նկարազարդումներին, ստեղծեցին Ա տպագիր տառի զարդապատկերը։ Աշխատանքը որոշեցինք շարունակել ընտանեկան նախագծով. paint ծրագրով ստեղծել ընտանիքի անդամների անունների սկզբնատառերով նախշազարդեր։
Օրն ամփոփեինք շրջայցով։ Շրջեցինք բազմադարյա գրերի գտածո նմուշների սրահում, ծանոթացանք գրքերի ստեղծման, կազմման պատմությանը։ Տեսանք ամենամեծ և ծանր, ամենափոքր և թեթև կշռող գրքերը։ Մատենադարանի աշխատակիցը մեզ ներկայացրեց գրքերի նկարազարդումների, գույների ստեղծման պատմությունը։ Թե ինչպես են որդան կարմիրը ստացել և ձվի սպիտակուցով այն ամրացրել գրակազմին։
Անչափ տպավորիչ , ուսումնաճանաչողական այց ստացվեց։ Շնորհակալ ենք համագործակցային ուսուցողական ծրագրի և մասնակցության հնարավորության համար։
Սովորողների ամփոփում-ներկայացումը՝
Նարեկի բլոգում Լիլիի պատումը Էմիլիի պատումը Բալայան Դավթի պատումը
Առնոյի պատումը Լուսեի պատումը Անիի պատումը Ալեքսանդրի պատումը
Ազատի պատումը Վիկտորյայի պատումը Ելիսեյի պատումը Գոռի պատումը
Վահրամի պատումը